
Աշխարհի ժողովուրդներից միայն հայերս դիցարանում ունենք հյուրընկալության և ընտանեկան օջախի պահապան աստվածություններ: Եվ բնականաբար, հայը նմանվելով իր երկրպագած զորություններին, միշտ աչքի է ընկել իր հյուրընկալությամբ, ընտանիքի նկատմամբ մեծ նվիրումով:
Վանատուրի և Նանեի պաշտամունքը տարածված էր հայոց մեջ: Այսօր էլ, հազարամյակների խորքից մեզ են ավանդվել շատ սովորույթներ, որ գալիս են հենց Վանատուրի և Նանեի պաշտամունքից: Մասնավորապես, հայոց օջախներում տոնական սեղաններին միշտ մեկ սպասք ավել է դրվում՝ անակնկալ հյուրերի համար: Դա տուրք է Վանատուր աստծուն, և հայերս շատ ենք օգտագործում ,,Հյուրն աստծունն է,, արտահայտությունը:
Նաև՝ ի պատիվ Նանե դիցուհու՝ այսօր էլ ընտանիքի մեծ մորը Նանի կամ Նան ենք կոչում…
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։