ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

default
Եվ որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին,  Բաբելոնն ու Մարաստանն իրենց թշնամի Ասորեստանը կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը. և Պարույր հայազնն իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:
Մ.թ.ա. 331 թվականին, եվրոպական մայր ցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը ցույց տվեցին… հայերը Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը միայն կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առաջ և.. դարձյալ երաշխիքը դարձան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

default

Facebooktwitterlinkedin