ԽՈՐԽՈՌՈՒՆԻՆԵՐ

Խորխոռունիների իշխանական տոհմը Տուրուբերանից է՝ Խորխոռունիք գավառից, որը գտնվում է Վանա լճի հյուսիսային հատվածում։ Համաձայն քերթողահայր Մովսես Խորենացու՝ Հայկ Նահապետն այդ գավառը հանձնել է իր Խոռ որդուն, որից էլ անվանակոչվեց գավառն ու նրանից սերվեցին Խորխոռունիները։

Վաղ միջնադարում Խորխոռունիները կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանի պատմության մեջ։ Խորենացին հաղորդում է, որ Վաղարշակ Արշակունի արքան այս տոհմին հանձնեց արքունի թիկնազորի հրամանատարությունը՝ մաղխազությունը, և Խորխոռունիներն այդ պաշտոնը վարեցին մինչև Արշակունիների թագավորության անկումը։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin