ԴՍԵՂ

img_0295
Դսեղի կենտրոնում Սմբատ Մամիկոնյան իշխանը վերակառուցել է ավելի վաղ շրջանում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին, որի արևելյան ճակատին, պատուհանի պսակի վերին հատվածում քանդակել է տվել Մամիկոնյանների զինանշան, գառին ճանկած երկգլխանի արծիվը:
Մամիկոնյանների երկգլխանի արծիվը պատկերված է նաև Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի գավթի արևելյան պատին: Եկեղեցու գավիթը կառուցվել է 1247 թվականին: Բնականաբար, այդ բարձրաքանդակն էլ նույն թվականի գործ է: Արծիվների գլուխները պատկերված են հակադիր դիրքով, վիզը ձևավորված է եղևնանախշով: Թևերը վերնամասում պարույրաձև գալարներով շրջան են կազմում և իջնում են ներքև՝ մինչև ճանկերը, որոնք խրված են գառան ողնաշարի մեջ և պահում են կենդանուն պոչի վրա:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin