ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ

19-րդ դարի սկզբին Էջմիածնի կաթողիկոսական աթոռը դարձյալ կռվախնձոր դարձավ: 1801 թվականին ռուսական բանակը գրավեց Վրաստանը՝ կործանելով Վրաստանի անկախությունը: Ռուսական զորքը Վրաստան առաջնորդողների թվում էր նաև ռուսահայերի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, ով իրեն մինչ այդ փառավորել էր Ղրիմի հայափաթման գործում ռուսական կաբինետի կամակատարը դառնալով:

Ռուսական կառավարությունը վարձահատույց եղավ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին: 1801 թվականին, կաթողիկոսական ընտրությունների ժամանակ եկեղեցական ժողովը կաթողիկոս է ընտրում Դանիել Սուրմառեցուն, բայց ռուսական կաբինետը ճնշում գործադրելով Բարձր Դռան վրա՝ կարողանում է չեղարկել Դանիելի ընտրության ֆերմանն ու ավելին՝ նրան աքսորել է տալիս Թենեդոս կղզի՝ նոր ժողովի ժամանակ որպես Ամենայն հայոց կաթողիկոս, ընտրել տալով Հովսեփ Արղությանին:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin