Դժվար թե գտնվի մի հայ, որ բնակված լինի Ռուսաստանում և որևէ կերպ առնչված չլինի ռուսական շովինիզմի հետ: Մանավանդ մեր օրերում, այդ շովինիզմն իր ծայրահեղ դրսևորումներին է հասնում` անգամ սպանություններ ազգային պատկանելության համար:
Ինքս հաճախ եմ ականատեսն եղել, երբ հասարակ ռուսազգի քաղաքացին քամահրանքով է խոսել Ռուսաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին: Կարծես թե Սիբիրը կամ Կովկասը ռուսների պատմական հայրենիքը լինեն և այնտեղ բնակվողներն էլ եկվորներ են: Ռուսական շովինիզմի դրսևորումները ավելի քան այլոք, իրենց կաշվի վրա զգում են հենց հայերը: Այն դեպքում, երբ մեր պետությունները համարվում են ռազմավարական դաշնակիցներ: Սակայն թե ինչպիսի ՙհավատարիմ՚ դաշնակից է Ռուսաստանը, շատ է արդեն խոսվել:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։