ՎԱՐԴԱՆԱՆՔ

Վարդանի և Վասակի մասին

Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին էլ ինչ անել. նրանցից ոմանք ուղղակի սպասում էին իրադարձությունների զարգացմանը`չհամարձակվելով ընդդիմանակ կամ միանալ հոգևոր դասի սկսած իրարանցմանը, ոմանք էլ` հավաքելով իրենց ինչքը` փախուստի դիմեցին երկրից` անցնելով Բյուզանդիա` փաստորեն, այդ կրիտիկական պահին թողնելով երկիրն անտեր ու բախտի քմահաճույքին: Մանավանդ Վարդան Մամիկոնյանը, ով ի կոչումէ պարտավոր էր լինել հայրենյաց պաշտպանը` առաջինն է լքում հայրենիքը և դիմում փախուստի:

Այստեղ սակայն, առաջ է գալիս հմուտ դիվանագետն ու գործիչը` Վասակ Սյունին: Նա կարողանում է համոզել նախարարներին, իմի բերել բոլոր ուժերը, հետ կանչել Վարդանին և կազմակերպել երկիրը պատերազմի:

Իսկ Վարդանը չէր համոզվում.

Փավստոսը գրում է, որ երբ լուր տարածվեց, թե պարսիկները զորք են հավաքել և Աղվանքի կողմից պիտի Հայաստան մտել, -…Սյունաց Վասակ իշխանը Հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրան:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin