ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

 

Թովմա Արծրունու պատումի համաձայն, դեռևս Դ դարում, Գրիգոր Պարթևն այստեղ, Ահևական գյուղից վերև, Վահևունիների մեհյանների տեղում կառուցել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Հայտնի է, որ Վահևունիների տոհմը Վահագնի տաճարի պահապան քրմերն են եղել։ Հետևաբար, ժամանակին այստեղ Վահագնի տաճար է եղել։ Առհասարակ, Վարագավանք, Վարագասար տերմիններն էլ անբացատրելի են․ գուցե ժամանակին կոչվել են Վահագնասար և Վահագնավա՞ն․․․

Եկեղեցու շինարարության ժամանակ օգտագործվել են նաև Արարատյան թագավորության շրջանի սեպագիր արձանագրություններով կոթողներ։

Վանքը կառուցվել է Է դարում։ Ակներև, կառուցված է նախկինում այստեղ կանգուն հեթանոսական տաճարի հիմքերով։

Ավանդույթի համաձայն՝ Գայանյան կույսերը Հայաստան գալով, իրենց հետ բերել են Հիսուսի խաչափայտից մի մասնիկ ու պահել Վարագա լեռան վրա։ Մինչև Է դարը մասունքը կորած է համարվել։ Է դարում այն գտել է մի վանական ու բերել Վարագավանք։ Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի արքան մասունքը պահպանելու համար ընդարձակել է Վարագավանքը։ Իսկ 1020 թվականին, իր հայրենիքը Բյուզանդիային ծախելով, այդ մասունքը հետը տարավ ու պահ տվեց Սեբաստիա քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում։ Որոշ ժամանակ անց այդ մասունքը վերադարձրել են Վարագավանք, իսկ 1231 թվականին՝ Տավուշի Նոր Վարագավանք համալիր։ Հետագայում այն վերադարձվել է Վան, պահպանության հանձնվել Սուրբ Նշան եկեղեցուն, իսկ 1915 թվականին կորել է անհետ։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

 

 

Facebooktwitterlinkedin