ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ  ԽԵՐԸ

Դոնի Ռոստովում էի ապրում։ Արցախից փախած մի մեծահարուստ, Մադոյան փողոցի վրա եռահարկ առանձնատուն էր կառուցել, վարձակալությամբ էր տալիս։ Երկրորդ հարկը ես էի զբաղեցրել, երրորդ հարկը՝ մանկությանս ընկերը՝ Արծրունն, իր ընտանիքով։ Օգոստոսյան մի շոգ օր, տան բակում, տաղավարում նստած ես, Արծրունն, իր փեսա Մարտունը  գարեջուր էինք խմում, երբ մեզ մոտեցավ տանտիրոջ որդին։ Քսանհինգամյա երիտասարդ էր՝ կարճահասակ, […]

Կարդալ ավելին »

Թե ինչպես չար կատակը չարիք դարձավ․․․

Տարիներ առաջ էր, Դոնի Ռոստով ում էի բնակվում։ Գործերս էլ բարվոք էին։ Պատահմամբ հանդիպեցի  Լոռվա մեր կողքի բնակավայրում ապրող մի ծանոթ երիտասարդի, ով արտագնա աշխատանքի էր եկել Ռոստով։ Գործ չուներ, սրա-նրա տանն էր բնակվում, կիսաթափառական կյանքով։ Երիտասարդին տարա իմ տուն, ես միայնակ էի ապրում, գործ տվեցի։ Շաբաթներ անցան։ Մի օր որոշեցի չար կատակ խաղալ գլխին։ […]

Կարդալ ավելին »

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ…

Մոսկվայում էի: Հանդիպեցի վաղեմի ընկերոջս: Պետք է միասին մեր համակուրսեցուն այցելեինք: Բայց, Արտակն ասաց. -Գործընկերոջս հայրն է մահացել, այսօր թաղումն է: Անկարող եմ չգնալ: Կա՛մ պետք է մի տեղ նստես, սպասես մինչև ես գամ, կամ՝ միասին ենք գնում: Ընտրության հնարավորությունս մեծ չէր: Ինձ առանձնապես չէր հրապուրում միայնակ նստել օտար, սառը քաղաքի որևէ անկյունում, մանավանդ, որ […]

Կարդալ ավելին »

Այ քեզ նենգություն

13-րդ դարի սկզբին միաժամանակ երեք կաթողիկոսներ կային Հայ առաքելական եկեղեցում՝ Անիում, Աղթամարում և Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սիսում: Արևելահայ վարդապետները ենթակա էին Անվո Բարսեղ կաթողիկոսին, իսկ Փոքր Հայքի հայությունը ենթակա էր Սսում նստող Հովհաննես Զ ամենայն հայոց կաթողիկոսին: Որպեսզի ջլատեն Կիլիկիո հայոց թագավորության ուժերը և Փոքր Հայքի հայությունը Կիլիկիո ազդեցությունից դուրս մնա՝ արևելահայ հոգևորականները կաշառում են […]

Կարդալ ավելին »

Ահա քեզ ազգափրկիչ եկեղեցի…

Հաղբատի Սուրբ Նշան եկեղեցու այս արձանագրությունը դիպուկ է բնորոշում Հայ առաքելական եկեղեցուն. -Ի ժամանակս ինքնակալ արքային Դաւթի բարեպաշտիի եւ յաղթաւղի՝ որդւոյ Գիորգեայ, որդւոյ Բագրատայ… որ տիրեաց գաւառս եւ ազինս… եղեւ խնամաւղ Հաղբատայ եւ Սանահնի… ընթացեալ քաղցր եւ բարեսէր աստուածապաշտութեամբ… զՀաղբատս ի մթնութենէ աւերութեանն ազատեաց, գրով եւ վճռով ընծայեաց ի սուրբ եկեղեցիս զայգիս…, զգեղւն… եւ ամենայն […]

Կարդալ ավելին »

Ահա ձեզ վրացիք…

Ապոլլոնիոս Հռոդոսցին հաղորդում է. – Կոլխիդացիների մեջ մեծ սրբապղծություն է համարվում տղամարդկանց դիակներն այրելը. Նրանց դիակները ո՛չ հողում թաղել կարելի է, ո՛չ վրան հող լցնել կարելի է: Նրանց դիերը փաթաթում են եզի անմշակ կաշվով և քաղաքից դուրս՝ հեռու մի տեղ, կախում ծառից, և հողն էլ իրենը վերցնում է այնպես, ինչպես՝ օդը, քանի որ հողին հանձնում […]

Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵԽ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

 -Ի՛նչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, ի՛նչ հրաշքներ է նա ստեղծել իր և համայն մարդկության համար: Հայաստանում Արիստոտել և Պլատոն էին թարգմանում այն ժամանակ, երբ Եվրոպայի մեծ մասում գրել ու կարդալ չգիտեին:   Վոյտեխ Միհալիկ (չեխ գրող) Չեխ հյուրերիս ողջունեցի՝ անվանի չեխ գրողի խոսքերով: Զարմացած էին, տպավորված նման անակնկալով… Անմիջական մարդիկ էին հյուրերս… անբռնազբոս… նախնական լարվածության […]

Կարդալ ավելին »

Սնափառությունից բխող մեր հոգեկերտվածքը…

-Մենք աշխարհի ամենախելոք, ամենալավ ազգն ենք, և մեր դժբախտությունները միմիայն աշխարհագրական դիրքի ու վատ, չար հարևանների պատճառով են: Վրացին կեղծավոր, ուրացող ու դավաճան է, ադրբեջանիցին առհասարակ կոշիկի տակի պադոշ է, սոսկ 100 տարվա պատմությամբ մի անհասկանալի էթնոս, պարսիկը խոզ է, իսկ թուրքերը՝ բարբարոս: Նման անհեթեթ մտքեր շատ են շրջանառվում հասարակության մեջ, ինչն արգասիքն է մեր […]

Կարդալ ավելին »

Ինչպես դառնալ կաթողիկոս

854 թվականին մահանում է Հովհաննես կաթողիկոսը: Նույն թվականին Երազգավորսում եկեղեցական ժողով է գումարվում՝ նոր կաթողիկոսի ընտրության համար: Կաթողիկոս է ընտրվում ոմն աշխարհիկ… Զաքարիա Կոտայեցի, ով մեկ տարվա մեջ ձեռնադրվում է սարկավագ, քահանա, եպիսկոպոս և կաթողիկոս դառնում… Ահա թե ինչ լավն է մեր Հայ առաքելական ամենասուրբ եկեղեցին… Share5TweetPin5 Shares

Կարդալ ավելին »

Եկեղեցին ազգայի՞ն…

Ասում եք՝ մեր ազգային եկեղեցին: Քավ լիցի: Եկեղեցու պաշտոնական անվանումն է՝ Հայաստանյաց (Հայաստանի) առաքելական սուրբ եկեղեցի: Հիմա ասացեք տեսնեմ, որտե՞ղ տեսաք ազգայինը… Անգամ՝ ոչ թե Հայ առաքելական, այլ՝ Հայաստանի առաքելական եկեղեցի… Թե՞ ձեր Թադեոսն ու Բարդուղոմեոսն էին հայեր, տեղյակ չեմ… Եվ ինչպե՞ս կարող է ազգային լինել մի կառույց, որի ողջ գաղափարաբանությունն ազգին նվաստացնելն է, ազգին […]

Կարդալ ավելին »

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ… Սիրելի ուսուցիչներ. Այսօր Ձեր մասնագիտական տոնն է:  Շնորհավորում եմ, խոնարհվում Ձեր առաջ, Ձեր վաստակի առաջ, Ձեր վեհության առաջ: Շնորհավորում եմ ու խորին երախտիքով հիշում ուսուցիչներիս՝ Արփիկ Մկրտումյանին, Թերեզա Փարսադանյանին, Սեդա Բաբայանին, Սվետա Ավետյանին, Սիլվա Հոբոսյանին… Բոլորիդ անունները մեկ-մեկ չեմ թվարկի… բայց երախտիքիս զգացումը փոխանցում եմ բոլորիդ: Դուք ավագ ընկեր էիք, հոգատար ծնող, […]

Կարդալ ավելին »

Սա ավելի վատ կոչ է, քան համասեռամոլության անթաքույց քարոզը…

Ֆեյսբուքում մի նյութ կարդացի, որում կոչ էր արվում աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգին պայքարել հոմոսեքսուալիզմի դրսևորումների դեմ, պայքարել այլասերվածության դեմ: Կոչն ուշագրավ էր այնքանով, որ համեմված էր բիբլիական և քրիստոնեական շեշտադրումներով: Խոսքս ուղղում եմ այդ կոչի հեղինակ տգետներին. Այ էդպես շեշտը դնելով քրիստոնեության, այլ ոչ մարդկային բանականության ու արժեքների վրա, շարունակ պառակտել եք հայ հասարակությանը: […]

Կարդալ ավելին »

Անկախության խորհուրդը

Անկախության օրն է: Թերևս, պետության, ազգի առաջնային, գլխավոր տոնը: Թերևս… բայց ավաղ, դեռ միայն թղթի վրա: Քանզի դեռևս այս տոնի խորհուրդը հասարակական լայն շերտերը չեն ընկալում: Մենք ոչ թե տոնում, այն նշում ենք այս օրը… Ավաղ… Անկախության օրն է… Որքա՜ն արյուն թափվեց, որքա՜ն տառապանքի գնով ձեռք բերվեց հայոց մերօրյա անկախությունը: Բայց ցավոք… եղան մարդիկ, ովքեր […]

Կարդալ ավելին »

Ինչպե՞ս են չափում կարոտը…

Ո՞րն է կարոտի չափման միավորը, ինչպե՞ս են չափում կարոտը, սիրելի՛ս… Մետրեր, կիլոմետրեր, րոպեներ, ժամեր… Ո՛չ, հազար անգամ՝ ո՛չ… Կարոտը չի չափվում ժամանակով, տարածությամբ… Կարոտը… ես կարոտում եմ անգամ, երբ դու կողքս ես, երբ գրկումս ես… Կարոտի չափման միավորը սիրելիս, աչքերիդ թախիծն է, շուրթերիդ կանչն է, քո հրաբորբոք համբույրն է, քո Արև-պայծառ ժպիտն է, կարոտի չափման […]

Կարդալ ավելին »

ԷՐԳՐԻ  ՑԱՎԸ

Տասնյակ անգամներ եղել եմ Էրգրում: Հազարավոր մարդկանց եմ ուղեկցել հայոց պատմական վայրերով: Հաճախ եմ տեսել հային արտասվելիս, երբ հայոց եկեղեցիների ավերակները կամ, մեր եկեղեցիների գմբեթին կիսալուսին է տեսել: Դեռ չեմ հանդիպել հայի, ով արտասվում էր՝ կորսված հայրենիքի համար… Կրկին Արևմտյան Հայաստան, կրկին հայոց կորսյալ հայրենիք, կրկին հակասական զգացողություններ… պատմական հայրենիք, ուր հուզական մարդու հոգում հաջորդում […]

Կարդալ ավելին »

Թող կարոտեմ քեզ…

Թող սիրելիս, թող կարոտեմ քեզ այսօր… Բայց կարոտս հեռավորության ու չգոյի կարոտ չէ: Այսօր կարոտում եմ մեր… Ապագան: Կարոտում եմ վաղվա համբույրդ, կարոտում եմ շուրթերիդ մրմունջը, կարոտում եմ աչքերիդ երջանկության կաթիլը, որ… վաղն եմ սրբելու իմ շուրթերով: Թող հաշվեմ վայրկյանները, րոպեները, ժամերը, որոնք ավելացնում են կարոտս, ուժգին փոթորկի պես ինձ տարուբերում սենյակիս մթության մեջ, ու […]

Կարդալ ավելին »

Ո՞վ է կռապաշտ. քրիստոնյան թե՞ հեթանոսը…

Վերջերս հաճախ եմ կարդում, երբ քրիստոնյաները հեթանոսներին անվանում են կրակապաշտ կամ կռապաշտ: Հարգելիներս, ես դեռ չեմ  հանդիպել մեկ հեթանոսի, ով կրակ է վառում ու դեմը չոքած աղոթում: Բայց քրիստոնյան մոմ է վառում ու դեմն աղոթում: Ես դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով Գառնիի տաճարի սյուները կհամբուրի: Բայց եկեղեցու դուռը ուղղակի լիզող քրիստոնյաների շատ եմ հանդիպել: Դեռ […]

Կարդալ ավելին »

ՊԱՊՍ

Պապս… Աշխարհի ամենահարուստ մարդն, ով իր ողջ կարողությունը կտակեց իր սերունդներին: Նրա կարողությունը հպարտությունն էր, վեհանձնությունը, Լոռվա սարերի՝ ամեն քարի ու թփի իմացությունը, բնության սերը, սերն աշխարհի ու մարդու նկատմամբ… Պապս, ով իմ առաջին ուսուցիչն էր, իմ առաջին խորհրդատուն, առաջին քննադատս: Պապս, ով գյուղում ու շրջանում հայտնի էր իր անսահման բարությամբ, մեծահոգությամբ… բոլորը, դրկից թե […]

Կարդալ ավելին »

ԵՍ ԳՐԿՈՒՄ ԵՄ ԽԱՎԱՐԸ

Ճամփորդել եմ ուզում… դեպի Չգոյը, դեպի Անհունը… Տիեզերք… անծիր… ուր… շատ կան աստղեր, արևներ, բայց… հավիտենական խավար է, անհուն ու անսահման խավար: Իսկ խավարում գեղեցիկ է… Լույսը… փոքրիկ մի առկայծում անգամ և խավարը ցրվում է, նահանջում է… Խավար… դու խտացնում ես… Լույսը… Լույսն ու Խավարը թվում է՝ թշնամիներ են: Բայց… ցերեկով վառված ճրագը լույս չի […]

Կարդալ ավելին »

Երկու եղբայրներ, տարբեր ճակատագրեր…

Պապս… Անթանես Սարիբեկի Անթանեսյան. Ծնվել է 1917 թվականին, Լոռվա Հաղբատ գյուղում: Բազմանդամ ընտանիք էին, 8 երեխա… Մայրը մահացել է վերջին ծննդաբերության ժամանակ, հորը սպանել են բոլշևիկները կուլակաթափման ժամանակ: Ութ երեխաներին մեծացրել է իր պապը՝ Լոռվա ձորում քաջ հայտնի Այնալուն՝ Սարգիս Անթանեսյանը, ով Հաղբատի 1903 թվականի հակացարական ապստամբության կազմակերպիչներից էր: Պապս 1941-ից պատերազմի մասնակից է եղել: […]

Կարդալ ավելին »