ԶԱՏԻԿ

Իսկ Զատիկի ներկած գունավոր ձվերը խորհրդանշում են Հազարան Հավքի (բլբուլ) գույները, որ գարնանը Արարատի երկիրը գունազարդում է իր փետուրներով։ Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը հանդիսացել են փնջած ձուն, որը հմայական հատկություններ ունի, հետագայում նաև մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որն իհարկե ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածքով գործել են ձվի վրա, զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով և նվիրել իրենց սիրած տղամարդկանց, արտահայտելու իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գողտրիկ խոստովանություն:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

download

Facebooktwitterlinkedin