ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ

Սակայն, ցավոք, կաթողիկոսի միջամտության արդյունքում, Էմինի ծրագրերն Արցախում էլ չիրականացան և նա ստիպված էր հեռանալ Հայաստանից: 1770 թվականին Հովսեփ Էմինը հաստատվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:
Մինչ Հնդկաստան գնալը Էմինը շուրջ երկու տարի ապրեց Հյուսիսային Կովկասում` լեռնականների մոտ: Իր ջոկատով նա այնտեղ շատ քաջագործություններ կատարեց և անձնական խիզախության օրինակներ ցուցաբերեց: Լեռնականները, ովքեր հարգում են մարդու քաջությունն ու ուղղամտությունը, պատրաստ էին հանուն Էմինի վրեժ լուծել վրաց արքայից` խաբելու և Էմինին վտարելու համար, սակայն ի շահ հայության` Հովսեփ Էմինը կարողանում է զսպել նրանց զայրույթն ու արգելել արշավանքը դեպի Վրաստան:
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Hovsep-emin

Facebooktwitterlinkedin