Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում: Մարզը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերին, արևմուտքում՝ Լոռու մարզին:

Հուշարձաններ ....

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔ

Դիլիջանն աշխարհին հայտնի է իր հանքային հարուստ ջրերով և առողջարաններով: Ամառն այստեղ զով է, ձմեռը՝ մեղմ, ինչը Ձեր հանգստի կազմակերպման լավագույն գրավականն է: Քաղաքի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով:

ԳՈՇԱՎԱՆՔ

Տավուշի մարզի մի գողտրիկ անկյունում գտնվող այս չքնաղ համալիրը հայտնի է ոչ միայն որպես հոգևոր-մշակութային կենտրոն: Կարելի է պնդել, որ միջնադարյան իրավական համակարգի ծնունդը հենց կապված է Գոշավանքի հետ…

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Տավուշի մարզում գտնվող 10-13-րդ դարերի վանական այս հոյակերտ համալիրը իր ճարտարապետությամբ, արտաքին ոճավորմամբ ու գեղեցկությամբ այսօր էլ շատերի հիացմունքին է արժանանում:

ՀԱՂԱՐԾԻՆ

Ավանդույթը պատմում է, որ այս եկեղեցու օծման արարողության ճամանակ նրա գլխավերևում բազում արծիվներ են ճախրել, որից առաջացել է նրա անվանումը: Այն միջնադարյան հայաստանի նշանավոր վանական համալիրներից է:

ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Էկոտուրիզմի սիրահա՞ր եք, ապա այցելեք Տաուշի մարզում գտնվող Դիլիջանի ազգային պարկ, որը խոշորագույններից է տարածաշրջանում և ուր կարող եք հանդիպել բազում էնդեմիկ բուսատեսակների ու կենդանիների: Դիլիջանի ազգային պարկը Հայաստանի ամենատեսարժան վայրերից է:

ԼԱՍՏԻՎԵՐ

Լաստիվերը իդեալական հանգստի գոտի է արկածային, արշավային և էկոտուրիզմի սիրահարների համար: Եվ եթե հոգնել եք պատմական հուշարձաններ այցելելուց, ուղղակի ուղևորվեք Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, որտեղից երկժամյա քայլարշավը ձեզ կհասցնի Հայաստանի բնության գողտրիկ անկյուններից մեկը…