Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում: Այն ՀՀ միակ մարզն է, որ սահման չունի որևէ այլ պետության հետ: Մարզը սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի մարզերին և Երևան քաղաքին:

Հուշարձաններ ....

ԱՐԶՆԻ

Համաձայն հայկական պատումի՝ երբ մարտի դաշտում ընկնում է հայոց արքա Արա Գեղեցիկը` Շամիրամը կարգադրում է Արայի դին բերել իր մոտ: Եվ քանի որ բացի իրենից ոչ ոք ասորի զինվորներից չէին տեսել Արային, բերում են ընկած բոլոր քաջերին ու ասում` Առ, զննի... Եվ ավանդույթի համաձայն հենց Արզնու բուժիչ ջրերով Շամիրամը փորձեց վերակենդանացնել Արային:

ԳԱՌՆՈՒ ՁՈՐ

Գառնին աշխարհին հայտնի է ոչ միայն հեթանոսական տաճարով, այլ չքնաղ բնությամբ, Քարերի սիմֆոնիայով…

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ժայռափոր հսկա այս համալիրը շատ անվանի մասնագետներ համարում են աշխարհի ութերորդ հրաշալիքը: Գեղարդավանքը բազմաշերտ համալիր է. Այստեղ կհանդիպեք հնագույն շրջանում կառուցած հեթանոսական կոթողներ, ինչպես նաև զարգացած միջնադարի չքնաղակերտ կառույցներ…

ՀԱՎՈՒՑ ԹԱՌ

Նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ հեթանոսական տաճար է եղել: Հաշվի առնելով, որ Հավուց թառը դեռ վաղ միջնադարից գրչության կենտրոն էր հռչակված, այստեղ պետք է, որ լիներ Տիր աստծու տաճարը:

ԳԱՌՆԻ

Գառնիի տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Տաճարը գրեթե 5000 տարեկան է, իսկ ներկայիս տեսքով կառուցվել է 78 թվականին՝ հայոց Տրդատ Ա Արշակունի արքայի կողմից:

ԲՋՆԻ

Բջնիում բնությունը, պատմությունն ու ճարտարապետությունը այնպիսի ներդաշնակության մեջ են, որ այցելելով հինավուրց այս բնակավայր, դուք անկրկնելի տպավորություններ կստանաք այստեղից…

ԿԵՉԱՌԻՍ

Ծաղկաձոր քաղաքում տարվա բոլոր ամիսներին դուք կարող եք ոչ միայն անցկացնել Ձեր հանգիստը, այլև հիանալ Կեչառիսի վանական համալիրով, որ միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից հոգևոր, մշակութային և գիտական կենտրոններից էր: