ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանակերտ քաղաքը կառուցել է Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Մեծը՝ մ.թ.ա. առաջին դարում: Տիգրան Մեծը իր թագավորության տարիներին շատ քաղաքներ է կառուցել: Նրանցից չորսն անվանակոչել է իր անունով՝ Տիգրանակերտ: Այս տիգրանակերտերից արևելյանը հայոց զորեղ տիրակալը կառուցել է Արցախ աշխարհում, որ իրավամբ, հայոց արևելյան միջնաբերդն է հանդիսացել:

Ավելորդ չէ նշել, որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, ևս 17 օպերա նվիրված է Տիգրան Մեծի դաշնակցին և աներոջը՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից մեկն է:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin