ՍՈՒՐԲ  ԳԱՅԱՆԵ  ԵԿԵՂԵՑԻ

Նույն՝ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունն հռչակվում  է որպես պետական կրոն, հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը հավաքում և ամփոփում է  կույսերի նշխարները  և նրանց նահատակության վայրերում Տրդատ արքան, նրա քույր Խոսրովդուխտը և Աշխեն թագուհին կառուցում են երեք փայտաշեն վկայարաններ:  Հետագայում,  Սուրբ Գայանեի նահատակության վայրում, 632 թվականին, Եզր կաթողիկոսի ձեռնարկումով, կառուցվում է Սուրբ Գայանե եկեղեցին:

Սուրբ Գայանեն, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է: Շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Ունի դասական, պարզ ձև։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin