ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ Հաղթանակ պատը, որի երկարությունը` 55 մետր է, բարձրությունը` 7 մետր: Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Մեջտեղում կամարից բացվում են նորանոր հեռանկարներ: Պատի տեղադրումը այս մասում թելադրված է ճարտարապետական համալիրի կառուցվածքով. Այն կրճատում է ճանապարհը Զանգակատան և հուշահամալիրի վերջում գտնվող թանգարանի շենքի միջև:

Թանգարանի շենքը դարձյալ նախագծել է Ռաֆայել Իսրայելյանը: Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin