ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

16-րդ դարի վերջին Արագածոտնում նոր աղանդ է հայտնվում։ Սաղմոսավանքի մոտ գտնվող Սերկևիլ գյուղից մի գեղջկուհի, որի անունը եկեղեցական մատենագրությունը դիտմամբ չի նշել, որպեսզի պատմության մեջ նա չմտնի, օգտվելով հավատացյալների միամտությունից, հավատացրել է բոլորին, թե նոր հարյուրամյակ է մոտենում, և Հիսուսի Երկրորդ Գալուստն է լինելու։ Նա իրեն հռչակել է երկնային ծագում ունեցող ավետաբեր և Գաբրիել հրեշտակի ընտրյալ, մեծ թիմ հավաքել։ Աղանդապետ կինն իր տան բակի ուռենին զարդարել է որպես Կենաց ծառ և քարոզել է, թե իրեն ի վերուստ տրված է հավիտենական կյանք խնդրել իրեն դիմողների համար, և ով իրեն հավատում է՝ մահ չի տեսնելու։

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin