ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ավանդապատման համաձայն, Հովհաննավանքից նշխարները Մուղնի են տեղափոխվել, քանի որ ձորին մոտ կառուցված Հովհաննավանք այցելող ուխտավոր երեխաները մասունքներին մոտենալիս ընկել են ձորը: Մասունքներն սկզբում տարվել են Կարբի գյուղի եկեղեցի, սակայն վերջինի փոքր լինելու հետևանքվ շատ քրիստոնյաներ չեն կարողացել ուխտի գալ: Եվ Հովհաննավանքի միաբանները Հովհաննավանքից ոչ հեռու գտնվող վայրում կառուցել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին:

Սուրբ Գևորգը հռոմեացի զինվոր էր, ով երրորդ դարի վերջին քրիստոնեություն ընդունեց և նահատակվեց 303 թվականին: Նա ամենաշատ պաշտվող սրբերից է Հայ առաքելական եկեղեցում: Հավատացյալները, չնայած Սուրբ Գևորգի զինվոր լինելուն, նրան նաև բուժիչ հատկություններ են վերագրում:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin