ԽՈՍՐՈՎ Դ

385 թվականին, երբ Արշակ Գ արքան հեռացավ Արևմտյան Հայաստան, պարսից Շապուհ Գ արքան Մեծ Հայքի գահին բազմեցրեց Արշակունիների տոհմից Խոսրով Դ-ին։ Ո՞վ էր Արշակունի այս պայազատը՝ հստակ հայտնի չէ։ Պատմաբանների մի մասը պնդում է, որ նա Վարազդատ Արշակունի արքայի որդիներից էր։ Սա հեռու չէ իրականությունից, քանզի Խոսրովը Մեծ Հայքի գահ բարձրացավ հայոց ավագանու միջնորդությամբ, և դժվար թե հայոց ազնվականությունը անհայտ ծագմամբ որևէ մեկի համար, որքան էլ նա Արշակունի տոհմից լիներ, միջնորդեր որ թագավորի հայոց վրա։ Խոսրով Գ տակավին պատանի էր։ Նրա մանկությունն անցել էր Տիզբոնում՝ պարսից արքունիքում։ Եվ պարսից արքան այս քայլով փորձեց Մեծ Հայքը ուղղակի դնել պարսից ազդեցության տակ։ Նա հայոց արքային ամուսնացրեց իր քույր Զրվանդուխտի հետ և Խոսրովի հետ Հայք ուղարկեց պարսկական 10 հազարանոց զորաբանակ՝ Զիկ զորավարի հրամանատարությամբ, վերջինիս կարգելով պատանի արքայի խնամակալ։ Զրվանդուխտ թագուհին Խոսրով Գ-ին երկու զավակ պարգևեց՝ Տիգրան և Արշակ։
Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin