ԷՋՄԻԱԾՆԻ  ՄԱՅՐ  ՏԱՃԱՐԸ

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը:

Մայր տաճարը բազում փոփոխությունների է ենթարկվել: Նախապես կառուցվել է որպես բազիլիկ եկեղեցի, ապա՝ 481-484  թվականների հայ-պարսկական պատերազմի ավարտից հետո այն վերանորոգել ու վերափոխել է հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանը՝ Գայլ Վահանը:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

Facebooktwitterlinkedin