ԳԱՌՆԻ

Տեղին է նշել, որ պատմության ընթացքում Հռոմը երեք խայտառակ պարտություն է կրել. Առաջինը մթա 216 թվականին՝ Կաննի ճակատամարտում Հաննիբալի կողմից, երկրորդը՝ մթա 53 թվականին Խառանի ճակատամարտում՝ հայ-պարթևական միացյալ ուժերի կողմից, երրորդը Եռանդի ճակատամարտն էր…

Այս խայտառակ պարտությունից հետո Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Տրդատի թագավորությունն ու վերջինիս հրավիրել Հռոմ՝ թագադրության: 66 թվականին Տրդատ Ա հայոց արքան մեծ շքախմբով մեկնեց Հռոմ:

Ներոնը Տրդատի համար աննախադեպ շքեղ ընդունելություն էր կազմակերպել, որ ուղեկցվում էր գլադիատորական խաղերով, տոնախմբություններով: Ըստ էության՝ Տրդատ Ա արքան միակ օտար թագակիրն էր, որ Հռոմ մտավ հաղթահանդեսով, այլ ոչ  որպես գերյալ և հռոմեացի զորավարների հաղթահանդեսի մասնակից:

Եվ ահա, ճանապարհելով Տրդատին Հռոմից՝ Ներոնը նրան նաև մեծ ռազմատուգանք վճարեց, որով Տրդատը ոչ միայն իր ավերված Արտաշատ մայրաքաղաքը վերակառուցեց, այլև՝ 78 թվականին,  Գառնու տաճարը ներկայիս տեսքով:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

 

 

 

 

Facebooktwitterlinkedin