ԱՂՁՔԻ  ԱՐՔԱՅԱԿԱՆ  ԴԱՄԲԱՐԱՆԸ

Սակայն, պատմիչների ցուցումների մեջ փոքր ինչ անճշտություն կա: Այստեղ ամփոփված են բացառապես հեթանոս հայ արքաների նշխարները: Տվյալ ժամանակաշրջանում՝ 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո սոսկ չորս հայ քրիստոնյա թագավորներ են իշխել:   359 թվականին հայոց արքան էր Արշակ Երկրորդը, ով թագավորել է 350-368 թվականներին: Կույր, բայց ողջ էր Արշակի հայրը՝ Տիրան արքան, ով թագավորել է 339-350 թվականներին: Մնացին երկու քրիստոնյա թագավորներ՝ Խոսրով Կոտակն ու Տրդատ Երրորդը: Խոսրովը, ով թագավորել է 331-338 թվականներին՝ թաղված է իր իսկ կառուցած մայրաքաղաք Դվինում, իսկ առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Երրորդը, ով թագավորել է 287-331 թվականներին, թաղված է Թորդան ավանում: Այսինքն՝ Դարանաղյաց Անի քաղաքում որևէ քրիստոնյա թագավոր պարսից Շապուհ արքայի արշավանքի ժամանակ, թաղված չէր:

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Facebooktwitterlinkedin