ԱԽԹԱԼԱ

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ բացվել է 1763 թվականին: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ․թ․ա․ 2-րդ դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորը իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:

Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: 15-րդ դարում տարածքում հայտնի էր նաև գյուղ` Վարդաշեն անվամբ:
Սակայն միջնադարյան ծաղկուն այս բնակավայրը ավերակների կույտի վերածվեց 1386 թվականի` Լենկ-Թեմուրի հորդաների կողմից, երբ նրանք գրավեցին քաղաքը և սրակոտոր արեցին բնակչությանը:
Ախթալա անվան ծագման տարբերակներից մեկն էլ դրա հետ է կապված` ախտալի` ախտով լեցուն, քանզի Թեմուրի զորքի հեռանալուց հետո, բնակավայրը իսկապես ավերակների կույտ է հիշեցրել:

 

Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

1278868070-94

Facebooktwitterlinkedin