Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐՑԱԽ

(3 օր / 2 գիշեր)
ՕՐ 1. ԽՈՐ ՎԻՐԱՊ-ՆՈՐԱՎԱՆՔ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նախաճաշ հյուրանոցում. Շարժվելու ենք Հայաստանի հարավային շրջաններ՝ դեպի Խոր Վիրապ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Բիբլիական Մասիս սարը.
ԽՈՐ ՎԻՐԱՊԸ համայն հայության ուխտատեղին է: Ըստ պատմական տվյալների, hայ հեթանոս Տրդատ արքան բանտարկել էր սուրբ Գրիգոր Լուսավորիչին մի խորը փոսում՝ հայտնի Խոր Վիրապում:Նա եղել է հայ ժողովրդի առաջին Պատրիարքը: Այստեղից կարելի է հիանալ Մասիսով, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, հանգրվանել է Նոյի տապանը:
ՆՈՐԱՎԱՆՔԸ հանդիսանում է Սյունիքի թեմական կենտրոնը: սբ. Կարապես գլխավոր եկեղեցին կառուցվել է 1227թ. , որի գավիրթի մուտքի բարավորի բարձրաքանդակները ճարտարապետական տեսանկլյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Համալիրի հարավային մասում գտնվում է երկհարկ դամբարան եկեղեցին կառուցված 1339թ.: Վանքը լիովին վերանորոգվել է և վերաբացվել 1999թ-ին: Լեռների հիասքանչ համայնապատկերը արևի ճառագայթների ներքո գույների գեղեցիկ խաղը եկեղեցուն անկրկնելի հմայք է տալիս:
Հնարավորութուն կունենանք մտնելու վերջերս պեղված աշխարհի ամենահին գինեգործարանը՝ Թռչունների քարանձավ:
Գիշերակացը Ստեփանակերտում:
ՕՐ 2. ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ-ԳԱՆՁԱՍԱՐ-ՆԻԿՈԼ ԴՈւՄԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը տեղակայված է լեռների մեջ: Ղարաբաղը բնակչությունը մոտ 200.000 մարդ է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում, հաշվարկվում է մոտ 40.000 բնակիչ: Ստեփանակերտի կարևոր տեսարժան վայրերից է քաղաքի մուտքի մոտ տեղադրված Մենք ենք, մեր սարերը կամ «ՏԱՏԻԿ եւ Պապիկ» հուշարձանը, որը ներկայացնում է լեռնային Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
ԳԱՆՁԱՍԱՐԸ (1216-1238 թթ) Ղարաբաղի չքնաղ վանքերից մեկն է: Գտնվում է Խաչեն աշխարհի գեղատեսիլ վայրում՝ Վանք գյուղի վերևում: «Գանձասար»ի Վանքում պահում են Սուրբ Հովհաննես Մկրտիչի մասունքները: Գանձասարը այժմ Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:
ՆԻԿՈԼ ԴՈւՄԱՆԻ տուն-թանգարան և ազգագրական թաղամաս:
Գիշերակաց Ստեփանակերտում:
ՕՐ 3. ՇՈւՇԻ-ՏԱԹև-ԵՐևԱՆ
Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Շուշի քաղաք ամրոցում:
ՇՈւՇԻՆ Արցախի ամենահայտնի քաղաքն է, որը երկար ժամանակ եղել է մշակությանին կենտրոն: Շուշին քանդվել է Ղարաբաղյան պատերազմի արդյունքում, բայց այժմ ավելի ու ավելի շատ շենքեր են վերականգնվել, հարմարավետ հյուրանոցներ բացվել: Իսկ նոր վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցին խորհրդանշում է Շուշիի վերածնունդը:
ՏԱԹևԻ վանական համալիրը գտնվում է Որոտան գետի խոր կիրճի վրա: Այն շատ լուրջ դերակատարութուն է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ, որպես տնտեսական, քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կենտրոն: 14-րդ դարում Տաթեւի վանքում գործել է միջնադարյան կարևորագույն համալսարաններանը՝ Տաթեւի համալսարանը, ինչը նպաստել է գիտության, կրոնի եւ փիլիսոփայության առաջխաղացմանը, գրքերի վերարտադրությանը եւ մանրանկարչության զարգացմանը:
ՏաԹեւեր ճոպանուղին բացվել է 2010թ, և ընդգրկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների ցուցակում՝ որպես ամենաերկար ճոպանուղի:
ժամանում Երեւան: