Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Վերելք Մասիս

 

1-ին օր՝ Առավոտյան ժամը 2 :00-ին Երևանից կմեկնենք հայ--վրացական սահման` դեպի Բավրայի մաքսակետ, այնուհետ Վալեի մաքսակետով կմտնենք Թուրքիա : Կճաշենք Կարսում, այնուհետև կայցելենք Կարսի բերդը և սբ. Առաքելոց եկեղեցին և ճանապարհը կշարունակենք դեպի Բայազետ: Գիշերակացը Բայազետում է` հարմարավետ հյուրանոցում:
2-րդ օր՝. Վերելք Մասիս լեռ՝ մինչև առաջին ճամբարատեղի:
Մեկնարկը Բայազետից է: Նախաճաշից հետո մեքենաներով կբարձրանանք մինչև 2200 մ, որտեղից ոտքով կշարունակենք ճանապարհը մինչև 3200մ բարձրության վրա տեղակայված ճամբարատեղին, ուր նախատեսված է գիշերակացը: Բեռները կտեղափոխեն ձիերը: 
3-րդ օր՝ Վերելք մինչև երկրորդ ճամբար:
Նախաճաշից հետո կշարունակենք վերելքը մինչև 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարատեղին : 
4-րդ օր՝ Վերելք դեպի գագաթ 
Գիշերը Ժամը 2:00–ին կսկսենք վերելքը դեպի Մասիսի գագաթը՝ 5165 մ: Այնուհետև կիջնենք մինչև 3200մ-ի վրա գտնվող ճամբար և կգիշերենք այնտեղ:
5-րդ օր՝ Վայրէջք դեպի Բայազետ
Վաղ առավոտյան կնախաճաշենք և կիջնենք մինչև Էլի գյուղ, իսկ այնտեղից մեքենաներով կմեկնենք Բայազետ: Հանգիստ և գիշերակաց հյուրանոցում:
6-րդ օր՝ Պահուստային օր
Կախված եղանակային պայմաններից՝ հնարավոր է, որ մեկ օր ավել մնանք ճամբարներից որևէ մեկում: Եթե ոչ՝ այս օրը կօգտագործենք բացահայտելու համար Բայազետի տեսարժան վայրերը: 
7-րդ օր՝ Անի-Երևան 
Վաղ առավոտյան Բայազետից կմեկնենք Անի՝ Հայաստանի երբեմնի մայրաքաղաքը: Այնուհետև կուղևորվենք Հայաստան:

Փաթեթի արժեքի մեջ ներառված է.

1. Գիշերակացերը հյուրանոցում և վրաններում, 
2. Նախաճաշ, ճաշ, ընթրիք (ճամբարներում երեկոյան կունենանք տաք ճաշ),
3. Բարձրակարգ փոխադրամիջոց,
4. Զբոսավարի ծառայություն,
5. Ուղեկցորդների (հայ և քուրդ) ծառայություն,
6. Վրանների, ներքնակների տրամադրումը (անհրաժեշտության դեպքում նաև քնապարկերն ենք տրամադրում),
7. Ձիեր՝ բեռները տեղափոխելու համար,
8. Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը,
9. Թուրքիայի մուտքի վիզան
10.Սար բարձրանալու թույլտվությունը
11.Ապահովագրություն