Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Հնագիտական և ժայռապատկերային տուր

9 օր / 8 գիշեր
Հազարամյակ առաջ մեր նախնիները տարբեր պատկերներ են փորագրել ժայռերի վրա, որոնք պահպանում են նախապատմական ժամանակների շունչն ու ոգին: Ժայռապատկերները մեզ թույլ են տալիս ընկալել հին աշխարհը՝ մեր արմատները: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում մ.թ.ա. հինգից առաջին հազարամյակներում ապրած հին հայերի կյանքի, արվեստի, աշխարհընկալման, առասպելների ու ավանդույթների մասին: Հայաստանում հայտնի են ժայռապատկերների հսկայական կուտակումներ Արագած, Գեղամա, Վարդենիսի եւ Սյունիքի լեռների վրա. Հայտնաբերվել են ժայռպատկեր պարունակող մոտ 20,000 սալեր ծովի մակարդակից 1000 -3200 մետր բարձրությունների վրա:
Մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտները արտացոլված են ժայռապատկերների մեջ: Մեծամասամբ հանդիպում են մարդու որսի, կռվի, հողի մշակման, պարի տեսարաններ, տարբեր կենդանիներ, հատկապես այծ, եղջերու, հովազ, նաև գետերի, լճերի, աղբյուրներ, նույնիսկ աստղագիտական մարմինների եւ երեւույթների, արեւի, Լուսնի, աստղերի, աստղային համաստեղությունների, կայծակի պատկերներ: Հանդիպում են բազմաթիվ սայլերի, տարբեր շինութունների պատկերներ, քարտեզներ, ջրագծեր, կողմնացույցներ եւ օրացույցներ: Որոշ ժայռապատկերներ արտացոլում են աստվածների, նախնիների, հերոսների, հոգիների երկրպագության դրվագներ:
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները իրենց քանակով, ոճով և հատկապես բովանդակությամբ անտիկ աշխարհի ժառանգությունների կողքին յուրահատուկ տեղ են զբաղեցնում:
ՕՐ 1. ԺԱՄԱՆՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Դիմավորում, տեղավորում հյուրանոցում, գիշերակաց Երևանում
OՐ 2. ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ
Երևանի պատմության թանգարան՝ վիշապաքարեր և ժայռապատկերներ
Կառավարության շենքի կողքի վիշապաքարը
Էրեբունի թանգարան
Վիշապաների այգի Մասիվում
OՐ 3. ԶՈՎՈւՆԻ- ԱԳԱՐԱԿ-ՈՍԿԵՀԱՏ-ՕՇԱԿԱՆ
Զովունի ամրոց, սեպագիր արձանագրութուն, ժայռապատկերներ
Ագարակի հնավայր՝ դամբարններ, բնակավայր, ժայռապատկերներ
Ոսկեհատ գյուղի ժայռապատկերներ
Օշական գյուղի մոտ գտնվող ամրոց, ժայռապատկերներ, վիշապաքար
OՐ 4. ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ
Սևբերդ գյուղի կիկլոպյան ամրոց
Գեղամա լեռների Ժայռապատկերը
OՐ 5. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-ԱՐՄԱՎԻՐ-ՄԵԾԱՄՈՐ-ԷՋՄԻԱԾԻՆ-ԶՎԱՐԹՆՈՑ
Սարդարապատի ազգագրական թանգարան
Արմավիրի հնավայր
Մեծամոր թանգարան և հնավայր
Էջմիածնի Մայր տաճար
Զվարթնոց
OՐ 6. ԽՈՐ ՎԻՐԱՊ-ԱՐԵՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ-ՔԱՐԱՀՈւՆՋ-ՈՒԽՏԱՍԱՐ-ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ
Խոր Վիրապի վիհը
Քարահունջ աստղադիտարան
Ուխտասարի ժայռապատկերներ
Հին Խնձորեսկ քարանձավային քաղաք
OՐ 7. ՍևՍԱՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ-ՆՈՐԱԴՈՒԶ-ՍևԱՆ
Սելիմի քարավանատուն
Սևսարի ժայռապատկերները՝ աստղային քարտեզ
Նորադուզի խաչքարեր
Գետահովիտի Թուխ Մանուկ
Հայրավանք
Բերկունքի բերդ
Լճաշեն բնակավայր
OՐ 8. ԱՂՑՔ-ԲՅՈՒՐԱԿԱՆ-ԱՄԲԵՐԴ-ՔԱՐԻ ԼԻՃ-ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
Աղցքի Արշակունիների դամբարան
Բյուրականի աստղադիտարան
Ամբերդ
Քարի լիճ և Վիշապաքարեր
Սառերի պուրակ
Սաղմոսավանք
OՐ 9. ՄԵԿՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ