Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանն ըստ էության, հայոց ռազմարվեստի և փառքի թանգարանն է: Զինվորական թանգարանի շենքը կառուցվել է 1950 թվականին` որպես պատվանդան Ստալինի արձանի համար, իսկ թանգարանը բացվել է 1973 թվականին` «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմին» անվանումով: Թանգարանն ունի երեք հարկ: Նրա ֆոնդերում շուրջ 30.000 ցուցանմուշ կա՝ նվիրված Հայրենական և Արցախյան պատերազմներին: Հատկապես Արցախյան պատերազմի բաժինը օրեցօր լրացվում է նորանոր ցուցանմուշներով: Այստեղ պահվում են Հայաստանի ազգային հերոսների, ազատամարտի ժամանակ աչքի ընկած զինվորականների անձնական իրերը, զենքերը… Թանգարանին են պատկանում նաև դրսում գտնվող տեխնիկան` կատյուշան, Միգ-15 ինքնաթիռը, Տ-41 տանկը, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, հետագայում դրանց են ավելացվել ԲՄ Դեսանտնիկը, ԲՏՌ-155-ը, 75 հրթիռային համալիրը, որը պատերազմի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 ինքնաթիռ: Համալիրի մեջ է մտնում նաև հերոսների ծառուղին և անհայտ զինվորի հուշարձանը: