Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՎԵՐՆԻՍԱԺ

Վերնիսաժը Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է արդեն գրեթե տաս տարի… Վերնիսաժը տոնավաճառ է Երևանի կենտրոնում, ուր կարող եք ձեռք բերել արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ: Երբեմն կարելի է գտնել նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ: