Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի Հովհ.Թումանյանի անվան թանգարանում պահպանվում են ավելի քան 18000 ցուցանմուշներ: Թանգարանը հիմնվել է 1953 թվականին բանաստեղծի դուստր Աշխեն Թումանյանի կողմից: Այստեղ կարող եք տեսնել ամենայն հայոց բանաստեղծի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։ Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարներ, նամակներ, ձեռագրեր, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։ Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով: