Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի պատմության թանգարանը իր ցուցանմուշների բազմազանությամբ լավագույններից է աշխարհում: Այն հիմնադրվել է 1919 թվականին, որպես ազգագրական-մարդաբանական թանգարան: Պատմության թանգարանի առաջին ցուցանմուշները համալրվել են 19-րդ դարավերջին ստեղծված Կովկասի հայոց ազգագրական ընկերության հավաքածուով: Ներկայումս Պատմության թանգարանում պահպանվում են գրեթե 500.000 ցուցանմուշներ, որոնք վերաբերվում են ոչ միայն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, այլև տարածաշրջանի ժողովուրդներին նույնպես: Այս ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը՝ սկսած մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը: Ցուցանմուշներն ընդգրկում են Հայկական լեռնաշխարհի և Կիլիկիայի ողջ տարածքը և արտացոլում են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի բոլոր շերտերը: Իր գործունեության ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը հրատարակել է տասնյակ աշխատություններ, մատենաշարեր, գիտական զեկույցներ…