Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԵՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սերգեյ Փարաջանովը աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր է, ում կյանքն ու ստեղծագործությունները անմիջականորեն կապված էին հայրենիքի հետ: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցելելով՝ Դուք ոչ միայն կծանոթանաք հանճարեղ կինոռեժիսորի կյանքի ու գործունեության առանձին դրվագների, այլև էսթետիկական մեծ բավականություն կստանաք այնտեղ: Թանգարանում պարբերաբար հետաքրքիր միջողառումներ են կազմակերպվում, այդ թվում՝ ավանդական ,,Աշնանային երեկոն,, որին մասնակցում են հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ: Թանգարանում ձեւավորված ավանդույթներից է Փարաջանովի ընդարձակ սեղանի շուրջ բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպվող հյուրասիրությունը, որի ընթացքում հյուրերը համտեսում են հատուկ կերակուրներ, որոնք սիրում էր հենց ինքը` Փարաջանովը, այսպիսով` նրանք ոչ միայն թանգարանի, այլ հենց նրա հյուրերն են դառնում: Եվ նրանց այդպես էլ ասվում է. "Այսօր Դուք Փարաջանովի հյուրն եք": Իսկ ռեժիսորը կերակուրներից հատկապես շատ էր սիրում տոլմա եւ փլավ: