Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվել է 1926-1963 թվականներին՝ հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով և Երևանի քաղաքապետ Արամայիս Երզնկյանի նախաձեռնությամբ: Պատմությունը ավանդում է, որ այս շենքի կառուցումը Ա.Երզնկյանի վաղեմի երազանքն էր, բայց ԽՍՀՄ կառավարությունը դրա համար միջոցներ չէր հատկացնում: Ա.Երզնկյանը օպերայի շենքի կառուցման համար միջոցներ է հատկացնում այլ ծրագրերին հատկացված բյուջեից, ինչի արդյունքում գնդակահարվում է Ստալինի հրամանով: Շենքի թատերական մասի շինարարությունն ավարտվել է 1939 թվականին, իսկ ֆիլհարմոնիկ դահլիճինը՝ 1963 թվականին: Շենքի նախագիծը, որը ենթադրում էր երկու դահլիճների միացումը, 1936 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է Գրան-պրի մրցանակի և Մեծ ոսկյա մեդալի: Շենքի հարավային կողմին հանդիպակաց գտնվում է Թատերական Հրապարակը՝ (կամ՝ Ազատության Հրապարակը) գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձաններով, ինչն այսօր հայ ժողովրդի ազատության խորհրդանիշն է դարձել, քանզի 1988 թվականի Արցախյան համաժողովրդական շարժումը սկսվեց հենց այս հրապարակից: Ֆիլհարմոնիկ դահլիճի մուտքի առաջ տեղադրված է հանրահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը: