Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

,,ԱՐԱՐԱՏ,, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

1887 թվականին հայ վաճառական Ներսես Թաիրովը Երևանում կառուցեց կոնյակի գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվեց նորին կայսերական մեծություն ռուսաց ցար Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ: 1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ։ Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց։ Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։ Երևանի կոնյակի գործարանում տարբեր տարիների թողարկվել են հետևյալ կոնյակները. «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Դվին», «Երևան», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արմենիա», «40 տարի», «50 տարի»։