Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: Թանգարանը ստեղծվել է 1978թ. Հայաստանի մշակույթի նախարարության կողմից: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր մաս կազմող կիրառական-գեղազարդման արվեստի և գեղարվեստական արհեստների նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը: Թանգարանի հավաքածուի կազմավորումը սկսվել է 1930-ական թվականներից: Այժմ հավաքածուն ընդգրկում է շուրջ 12 000 թանգարանային առարկա։ Այն լայն պատկերացում է տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին։ Ցուցադրվում են փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման (այդ թվում արծաթագործության), ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական աշխատանքներ։ Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1033 ցուցանմուշ։ Թանգարանի լավագույն նմուշները ցուցադրվել են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։