Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Երևանի հանրապետության հրապարակը ոչ միայն երկրի գլխավոր հրապարակն է, այլև մայրաքաղաքի ամենատեսարժան վայրը, քաղաքի կենտրոնը: Հանրապետության հրապարակը ստեղծվել է ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, որը կազմվել է 1924 թվականին, անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից: Հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է՝ ընդհանուր 3 հա մակերեսով: Հրապարակը երիզում են վարչական, կառավարական շենքերը՝ ՀՀ Կառավարության տունը, ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության շենքը, Մարիոթ-Արմենիա հյուրանոցը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքը, ՀՀ Պատմության ազգային թանգարանի շենքը: Վերջինս կառուցվածքի հիմքում միջնադարյան հայկական թագավորական պալատների նախագիծն է: Պատմության թանգարանի դիմաց մեծ ջրավազան է՝ գունավոր ու երգող շատրվաններով: Հրպարակի հարավային մասում ԽՍՀՄ տարիներին կանգնած էր Վ.Լենինի արձանը՝ բարձր պատվանդանի վրա, որը 1990 թվականին ապամոնտաժվել է: