Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Ժամանակակից նկարելաձևով նա հետևել է հայ հին նկարչության ավանդույթներին: 1960-ականների ազգային կերպարվեստի առանձնահատուկ պոռթկման շրջանում Մինասը հանդես եկավ իր ինքնատիպ արտահայտչալեզվով և խորապես ազգային արվեստով: Բնօրինակից կատարած դիմանկարներում, բնանկարներում, նատյուրմորտներում հեղինակի երևակայությունը ենթարկված է օբյեկտին, կենդանի ձևերին և գունավորմանը: Սակայն նրա հիմնական գործերը կատարված են հիշողությամբ, երևակայությամբ, որպես հուշեր դեպքերից, վայրերից, որպես անձնական և համամարդկային խոհեր: Մինասը կատարել է նաև մի շարք որմնանկարներ և թատերական ձևավորումներ: Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին իր ծննդավայր Ջաջուռ գյուղում: Թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները: