Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԱՌՆԻ

Գառնիի հեթանոսակաան տաճարը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 25 կմ դեպի արևելք: Այն նախկին ԽՍՀՄ տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: 14-րդ դարի մի ձեռագրի համաձայն` Գառնու ամրոցը հիմնադրվել է դեռևս մթա 2166 թվականին: Եվ սա չափազանցություն չէ, քանզի այստեղ պեղումներրի ժամանակ հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյան բնակավայր` քառանկյուն հատակագիծ ունեցող տներով: Որպես ամրոց առաջին անգամ հիշատակում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը` Գոռնեա անվամբ: Բնակավայրի և ամրոցի անվանումը Խորենացին կապում է Հայկ նահապետի ծուռ Գառնիկի անվան հետ: Գառնու ամրոցը դեռ Արտաշեսյանների օրոք եղել է հայոց պետության կարևորագույն պատվարներից: Հետագայում այն վերանորոգել է Տրդատ Ա Արշակունին: Ամրոցի պարիսպների ընդհանուր երկարությունը կազմում է 180 մետր: Ամրոցը ավերվել է արաբական արշավանքների ժամանակ, ապա վերականգնվել Բագրատունիների թագավորության օրոք: Առհասարակ Բագրատունիների օրոք Գառնին խոշոր բնակավայր էր: Ամրոցը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, որը երեք կողմից պաշտպանված է խոր ձորերով, իսկ չորրորդ կողմից` տասնչորս ուղղանկյուն աշտարակներով ամրացված պարսպաշարով: Գառնիում տաճար եղել է վաղնջական ժամանակներից: Իսկ ներկա տաճարը կառուցել է հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորը` 78 թվականին: Տարածված է սխալ տեսակետ, թե Տրդատ Ա Գառնու տաճարը կառուցել է Ներոն կայսեր պատվին` նրա նվիրատվություններով: Ներոն կայսրը Տրդատ Ա արքային ոչինչ չի նվիրել: Հռոմի դեմ տարած հաղթանակի արդյունքում Տրդատ Ա ռազմատուգանք է գանձել Ներոնից, և Գառնին չի կառուցվել Հռոմի կայսեր պատվին: Տաճարը նվիրված է Միհր աստծուն: Առհասարակ, տարածված տեսակետ է, իբր, Գառնին հունա-հռոմեական ոճի տաճար է: Այդպես չէ: Գառնու տաճարը պատկանում է Մուսասիրի ոճին: Մուսասիրը Արարատյան թագավորության հոգևոր կենտրոնն էր: Մուսասիրի տաճարը դեռևս մթա 713 թվականին ավերել է Ասորեստանի Սարգոն Բ թագավորը: Պահպանված է Մուսասիրի տաճարի մակետը և Գառնին հենց Մուսասիրի տաճարի ոճով է կառուցված: Մթա 8-րդ դարում հունա-հռոմեական նմանատիպ տաճարներ չէին կառուցվում: Բացի այդ, Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է մթա 16-րդ դարի տաճարի փոքրիկ մակետ, որ գտնված է հնագիտական պեղումների ժամանակ: Երկհարկանի այդ տաճարը գրեթե նույն Գառնու տաճարն է` միայն մեկ տարբերությամբ` սյունազարդ չէ և երկհարկանի է: Գառնու ոճը դա բուն հայկական ոճն է, ինչը հետագայում տարածվել է Եվրոպայում: 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանվել է տաճարը: 1930 ական թվականներին նրա մակետը վերականգնեց պրոֆեսոր Ա.Բունիաթյանը: 1969-1974 թվականներին տաճարն ամբողջությամբ վերականգնվեց ճարտարապետ Ա.Սահինյանի կողմից: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտե քարերով, առանց շաղախի: Միմյանց ագուցված են երկաթե կապերով: Բաղնիքը բաղկացած է միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջինը նախասրահ-հանդերձարանն է եղել: Երկրորդը եղել է սառը ջրի համար լոգարան, երրորդը` գոլ ջրի: Չորրորդ սենյակը եղել է տաք ջրի լոգարանը: Հս-արմ հատվածում եղել է ջրամբարը, բաղնիքի տակ` կրակարանը, ուր ջուր են տաքացրել: Պահպանվել է առաջին սրահի խճանկարը, որ 15 բնական քարերով զարդարված խճանկար է: Պատկերված է ծով, ծովային տեսարաններ, ջրահարսեր, տարբեր էպիկական կերպարներ` իխտիոկենտավրներ` ձիու իրանով և ձկան պոչով մարդ, ձկներ, ձկնորս և այլն... Պատկերված են նաև տարբեր արտահայտություններ` ՙԾովային անդորր՚, ՙԾովի խորք՚... տարբեր աստվածությունների անուններ` Էրոս, Թետիս, Գլավկոս... Կենտրոնում պատկերված է տղամարդու և կնոջ կիսանդրի, ինչպես նաև` ՙՉաշխատեցինք ոչինչ չստանալով՚ արտահայտությունը: Խճանկարում հավանաբար հատվածաբար պատկերված է մեզ չհասած անտիկ էպիկական պոեմից հատվածներ: Գառնու բաղնիքը շատ ուսումնասիրողներ համարում են 3-րդ դարի վերջի գործ և վերագրում են Տրդատ Գ Արշակունի արքային: Առհասարակ, քրիստոնեության ընդունումից հետո Գառնին դարձել է Տրդատ Գ քրոջ` Խոսրովանուշի ամառանոցը: Կլոր եկեղեցին 9-րդ դարի կառույց է: Կիրակոս Գանձակեցին այդ մասին գրում է. ՙ Եւ եդաւ մարմին նորա ( 898 թ. վախճանված Մաշտոց կաթողիկոսի) ի գերեզմանի ի Գառնի հուպ առ զարմանալի թախտն Տրդատայ. և շինեցին ի վերայ նորա եկեղեցի վայելուչ ՚: Երկաստիճան պատվանդանի վրա տեղադրված շրջանաձև (պիտի ենթադրել բազմանիստ կողմերով), շուջ 20 մ տրամագիծ ունեցող պարագծում ամփոփված են ուղիղ սկզբնամասեր ունեցող կիսաշրջան չորս խորաններ, որոնց միջև տեղավորված են մեկական ավանդատներ` կիսաշրջան աբսիդներով արևելյան կողմից: Նկարագրված հատակաձևը 11-րդ դարում համարյա նույնությամբ կրկնվել է Մարմաշենի կլոր և Խծկոնքի ս.Սարգիս եկեղեցիներում: