Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԱՌՆՈՒ ՁՈՐ

Գառնու ձորը ձգվում է Ազատ գետի երկայնքով: Այն նշանավոր է արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս հայտնի են «Քարե սիմֆոնիա» անունով: Ազատ գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով, Գառնու կիրճով: Գետի երկարությունը 55 կմ է: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն: Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին: Գառնի գյուղի մոտ` Ազատ գետի վրա, գտնվում է XIII դ. միաթռիչք կամուրջը: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանական համալիրը: