Կոտայքի մարզ ....
Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում: Այն ՀՀ միակ մարզն է, որ սահման չունի որևէ այլ պետության հետ: Մարզը սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի մարզերին և Երևան քաղաքին:
Կոտայքի մարզի տարածքը կազմում է 2076 քառ.կմ, բնակչությունը՝ 257000 մարդ: Բնակչության 97 տոկոսը հայեր են, իսկ ազգային փոքրամասնություններից բնակվում են եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր:
Մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է, որ Երևանից գտնվում է 45 կմ հեռավորության վրա: Մարզում կան 60 գյուղական, 7 քաղաքային բնակավայրեր: Քաղաքներն են՝ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը, Եղվարդը, Ծաղկաձորը, Բյուրեղավանը, Նոր Հաճընը:
Կոտայքի մարզը գտնվում է ծովի մակերևույթից 900-ից 2528 /Հատիս լեռ/ մետր բարձրության վրա:
Մարզի տարածքով են հոսում Հրազդան, Ազատ, Գետառ գետերը:
Մարզի տարածքով են անցնում Երևան - Շորժա և Հրազդան - Իջևան երկաթուղիները, Երևան - Թբիլիսի միջպետական մայրուղին:
Կոտայքի մարզի առավել հայտնի պատմական հուշարձաններն են. Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի ժայռափոր եկեղեցին, Բջնիի ամրոցը և եկեղեցին, Կեչառիսի վանքը, Հավուցթառը, Ցախացքարը…:
Կոտայքի մարզում են գտնվում նաև Ծաղկաձոր առողջարանային քաղաքն ու Արզնի առողջարանը: