Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Արարատ ....

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Այն սահմանակից է արևմուտքում Թուրքիայի հանրապետությանը, հարավում՝ Նախիջևանին, հարավ-արևելքում՝ Վայոց ձորի մարզին, հյուսիսում՝ Կոտայքի մարզին:

Մարզի տարածքը կազմում է 2096 քառ.կմ: Բնակչությունը 278.000 մարդ է: Մարզում առկա են 97 բնակավայրեր, որոնցից չորսը՝ քաղաքային: Քաղաքներն են՝ Արտաշատը, Արարատը, Մասիսը, Վեդին:

Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է, որ Երևանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա:

Ազգային փոքրամասնություններից բնակվում են ասորիներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, հույներ:

Արարատի մարզով է անցնում Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Արարատի մարզով են հոսում Մեծամոր, Հրազդան, Ազատ և Վեդի գետերը:

Այստեղ են գտնվում Խոր Վիրապի վանական համալիրը, որ հայության քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից է, Արտաշատ և Դվին մայրաքաղաքների ավերակները: Արարատի մարզում է գտնվում նաև աշխարհի հնագույն՝ Խոսրովի արգելոցը: