Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԾԻՐԱՆԱՎՈՐ

Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այն միանավ, բազիլիկ եկեղեցի է, որ կառուցվել է 5-րդ դարում Ներսես Բ կաթողիկոսի կողմից: Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3մ երկարություն։ Եկեղեցու անվանման մասին մի տխուր ավանդույթ է մեզ հասել. Ըստ որի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։