Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ

Տառերի պուրակը հուշարձան է՝ նվիրված հայոց այբուբենին: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արածած լեռան լանջերին, Երևանից 30 կմ հյուսիս: Կառուցվել է 2005 թվականին՝ հայոց այբուբենի 1600-ամյակի կապակցությամբ: Հայոց ներկայիս այբուբենը մշակվել ու գործածության մեջ է դրվել 405 թվականին՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից: Այն 36 տառ է ունեցել, ապա միջնադարում ավելացվել է ևս երեք տառ: Տառերի պուրակում քարե այբուբենի կողքին այժմ վեր են հառնում նաև միջնադարյան հայ մեծ մտածողների՝ գիտնականների, մշակութային գործիչների արձանները: