Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Թալինի Կաթողիկե եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի վսեմաշուք տաճարներից է: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Եռախորան գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, որի արքաքին չափերն են՝ 17.8 x 34.3 մետր: Թալինի Կաթողիկեն բազիլիկ և խաչաձև գմնբեթավոր եկեղեցիների յուրօրինակ զուգորդման նմուշ է: Եկեղեցու կառուցումը վերագրվում է 7-րդ դարին, հայոց Կամսարական իշխաններին: Սակայն այնտեղ պեղումների ժամանակ բացվել են ավելի վաղ շրջանի կառույցի հետքեր: Չի բացառվում ժամանակին այստեղ հեթանոսական տաճարի գոյությունը: Եկեղեցին եռախորան, եռանավ կառույց է: Ավագ խորանի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներ ունի, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: Տաճարը զարդարված է եղել որմնանկարներով, ինչը վկայում է, որ այն ժամանակին եղել է հայ քաղկեդոնիկ եկեղեցի: