Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այն կառուցվել է 5-6-րդ դարերում՝ հեթանոսական տաճարի տեղում: Սպիտակավորը բազիլիկ, միանավ, կամարաձև ծածկով եկեղեցի է: Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը: