Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

Հովհաննավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում, Քասախ գետի աջ, բարձրադիր հատվածում: Վանքը գտնվում է չորսհազարամյա կիկլոպյան ամրոցի մոտակայքում, իսկ վանքի ներկայիս տարածքը ժամանակին շրջապատված է եղել Վաչուտյան իշխանական տանը պատկանող հզոր ամորցով, որ աչքի է ընկել ամուր պարիսպներով և յոթ աշտարակներով: Վանական համալիրը կառուցված է հեթանոսական տաճարի հիմքերի վրա, ուր 4-րդ դարուիմ Գրիգոր Լուսավորիչը սբ.Հովհաննես Մկրտիչ կամ սբ.Կարապետ եկեղեցին հիմնեց: Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին կից է միանավ բազիլիկ եկեղեցուն՝ հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թվականներին, շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Գավիթ-ժամատունը կառուցել է Քուրդ Վաչուտյանը՝ 1250 թվականին՝ գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից: Սրանք 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են։ Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ XVIդ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 13-րդ դարում Հովհաննավանքը եղել է եպիսկոպոսանիստ և Ամբերդի թեմի կենտրոնը: