Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ

Տոլման ամենածիսական հայկական ուտեստն է: Բառն առաջացել է հին հայերեն ուդուլի բառից, որ նշանակում է խաղողի վազ: Ուդուլիից առաջացել է տոլին՝ խաղողածին: Դասական տոլման պատրաստում են հետևյալ կերպ. Միսը մանր կտրատում են, համեմում, փաթաթում խաղողի տերևի մեջ և եփում: Այժմ տոլմայի բազում տեսակներ կան և տոլմա կարելի է պատրաստել մսից, ձկից, բանջարեղենից…. Ամեն տարի հուլիս ամսին Արմավիրի մարզի Սարդարապատ հուշահամալիրում անց է կացվում Տոլմայի համահայկական փառատոն-համտեսը, որի ժամանակ Հայաստանից, Արցախից և սփյուռքից ժամանած տասնյակ խոհարարներ ցուցադրում են տոլմայի պատրաստման իրենց հմտությունները: Փառատոնն անց է կացվում երևանյան ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի շրջանակներում և նրա պատվավոր հյուրերն են աշխարհահռչակ շատ կինոգործիչներ: Այցելելով տոլմայի փառատոն՝ դուք հնարավորություն կստանաք ոչ միայն համտեսել անզուգական հայկական այդ ուտեստը, այլև անմիջական շփման մեջ մտնել կինոարվեստի հայտնիների հետ…