Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ

Ամեն տարի Լոռու մարզի Ախթալա քաղաքում անց է կացվում խորովածի համահայկական փառատոն: Փառատոնը վաղուց արդեն ճանաչում ունի աշխարհում և նրան մասնակցում են ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերի, այլև հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ: Տասնյակ առանձին տաղավարներ ներկայացնող անհատ խոհարարներ ու ռեստորաններ փառատոնի ժամանակ պատրաստում են խորովածի բազմազան տեսականիներ մսից, բանջարեղենից, մրգերից… Խորովածի փառատոնը ոչ միայն համի փառատոն է. Միջոցառման ժամանակ այստեղ ականատեսը կդառնաք հայկական մշակույթի բազմազանությանը. Պարարվեստ, երգարվեստ, կիրառական մշակույթի շատ ճյուղեր, որ ներկայացվում են հանդիսատեսին փառատոնի ժամանակ: Փառատոնը նաև բաց մրցութային ծրագիր ունի և դուք խորովածի փառատոնին այցելելով Ախթալա՝ կարող եք հենց տեղում փորձել ձեր կարողությունը խոհանոցում, ամենևին չերկնչելով չափվել փորձառու և անվանի խոհարարների հետ: