Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ

Ամեն տարի հուլիս ամսին Երևանում անց է կացվում ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնը, որն արդեն մեծ համարում ունի կինոաշխարհում: Փառատոնի ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած տասնյակ կինոգործիչներ ներկայացնում են հարյուրավոր ֆիլմեր՝ մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերով: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։ Փառատոնը իսկական տոն է դառնում ոչ միայն հայաստանցիների, այլև տարածաշրջանի և աշխարհի կինոգործիչների համար: Կինոփառատոնի բացման ժամանակ կատարվում է ավանդական ծիրանօրհնեքը: Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի շրջանակներում է անցկացվում նաև Սարդարապատում կազմակերպվող Տոլմայի համահայկական փառատոնը: