Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Տրդատ ճարտարապետի անվան հետ են կապված հայոց ճարտարապետական մտքի այնպիսի գոհարներ, որպիսիք են Հաղբատի սբ.Նշան տաճարը, Արգինայի Կաթողիկե եկեղեցին (973–977), Անիի Գագկաշեն Սբ. Գրիգոր եկեղեցին (1001–10), Սանահինի վանքի Սբ. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպները… այլ մեծանուն կառույցներ: Նա փրկեց կործանումից նաև Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը. երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է մայր տաճարի գմբեթը, մի քանի ճարտարապետների կողմից նրա վերականգնման անհաջող փորձերից հետո Տրդատն է հրավիրվում այն իրագործելու նպատակով։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994 թվականին։