Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար ժամանակակիցների կողմից ստացել է ,,Երկաթե Տիգրան,, անվանումը: Նաև Տիգրան Պետրոսյանի շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ մասսայականություն ստացավ ու դարձավ հայերի ամենասիրելի մարզաձևերից մեկը: Այժմ Հայաստանում շախմատը հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցվող առարկաների թվում է: Ի թիվս այլ նվաճումների՝ Տիգրան Պետրոսյանը Հայաստանի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է եղել, միջազգային կարգի գրոսմայստեր, բազում միջազգային մրցույթների հաղթող, ԽՍՀՄ հավաքականի կազմում ինը անգամ դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադաների հաղթող:: 1962 թվականին նա աշխարհի չեմպիոնի թագի համար մղվող պայքարում հաղթել է Միխայիլ Բոտվիննիրին և հռչակվում շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն, իսկ 1966 թվականին հաղթելով Բորիս Սպասկուն՝ պաշտպանել է իր տիտղոսը: